ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը։
Արդեն հայտնի է VBET Training Camp-ի շրջանակներում երևանյան թիմի առաջին մրցակիցը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ հունվարի 26-ին «Փյունիկը» ստուգողական խաղում կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ:
Թիմի հաջորդ մրցակիցների մասին ակումբը կհայտնի ավելի ուշ: