Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ծննդյան օրվա առթիվ.
Այսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար, ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է:
Շնորհավորում ենք և մաղթում բազմաթիվ մարզական և անձնական ձեռքբերումներ»,- ասվում է ՀՖԿՍՊԻ տարածած հաղորդագրության մեջ:
Մխիթարյանը, հիշեցնենք, նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը: