Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ:
Խաղը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը ևս մեկ խաղ կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյի «Ուլեվոլ» ստադիոնում մրցելով Նորվեգիայի հետ: