Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Նոր Նորք վարչական շրջանի 2021թ. լավագույն մարզիկներ և մարզիչներ» ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա գտնվեց ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
«Լավագույն մարզիկ նոմինացիային արժանացան Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ-ի սաներ Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը:
Մարզիկները և նրանց մարզիչ Անդրանիկ Այվազյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ս.Ղամբարյանի կողմից արժանացան դիպլոմի և նվերի»,- այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի պաշտոնական էջը։