VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Նորավանքին»։
Հանդիպման 24-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Իսմաել Ֆոֆանա Բեկոն։ 84-րդ րոպեին փոխարինման մտած Արտակ Եդիգարյանը տուգանային հարվածով կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Այս հաղթանակի շնորհիվ Միլան Միլանովիչի սաները վաստակեցին 15 միավոր և բարձրացան չորրորդ հորիզոնական։ «Նորավանքն» ինը միավորով մնաց 7-րդ հորիզոնականում։