ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 2021 թվականի արդյունքներով նվաճել է «Ոսկե Գնդակը»։
Մրցանակը ստանալուց հետո Մեսսին արժանին է մատուցել Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը․
«Դու արժանի ես քո «Ոսկե Գնդակին»։ Բոլորը կհամաձայնեն, որ դու պետք է նախորդ տարի ստանայիր այս մրցանակը»,- ասել է Մեսսին։
Հիշեցնենք՝ 2020 թվականին «Ոսկե Գնդակը» չհանձնվեց՝ համավարակի պատճառով։