«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կարծում է, որ թիմի գործողությունները հանգեցրել են Օլե Գունար Սուլշերի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուն։
«Նրանք ինձ այնքան էլ լավ տղաներ չեն թվում՝ առաջնորդ լինելու առումով: Ֆուտբոլիստները նույնիսկ չեն ցանկանում հարցազրույց վերցնել այդ թեմայով: Խաղերից հետո, հարցազրույցի ժամանակ նրանք ռոբոտի տեսք ունեն:
Միգուցե Սուլշերը չափազանց ընկերական էր նրանց հետ, գուցե դա էր խնդիրը: Միգուցե նա չափազանց բարի էր այս տղաների նկատմամբ, քանի որ այս տղաներն արեցին այն, ինչ ես ակնկալում էի՝ նրան «գցեցին ավտոբուսի տակ»: Ահա թե ինչ են նրանք արել», — մեջբերում է Քինին Sky Sports-ը:
Սուլշերին պաշտոնանկ անելուց հետո Մայքլ Կարիկը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար։
























































