Իտալական Ա Սերիայի 14-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»:
Նեապոլյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մերտենսը, մեկ անգամ էլ աչքի ընկան Զիելինսկին ու Ֆաբիանը:
Այս հաղթանակից հետո «Նապոլին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 35 միավորով:
«Լացիոն» 21 միավորով 8-րդն է: