VBET ՀՊԼ 15-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Վանին» ու դժվարությամբ կարողացավ հաղթել։ Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով։
Խաղի արդեն 6-րդ րոպեին մրցավարը ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց տանտերերի ֆուտբոլիստ Ջունիոր Բուենոյին և 11մ հարված նշանակեց։ Գնդակին մոտեցած Բրունո Միգելը, սակայն դիպուկ չէր։ Առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց նաև հյուրերի ֆուտբոլիստ Էմանուել Ատահը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ տանտերերի կազմում հաշիվը բացեց Վիլֆրիդ Էզան, իսկ ավելացված երկրորդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» 9 միավորով 9-րդն է։