Ամերիկացի թենիսիստուհի Սոֆիա Կենինը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ ՝ հաղթելով աշխարհի առաջին ռակետ Ավստրալիայի ներկայացուցիչ Էշլի Բարտիին (7:6 (8:6), 7:5):
Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի օրը Կենինը կդառնա 21 տարեկան և 79 օրական։ Սա թույլ կտա Սոֆիային դառնալ վերջին 12 տարիների ընթացքում Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչին մասնակցած ամենաերիտասարդ ներկայացուցիչը։ 2008-ին ռուսաստանցի Մարիա Շարապովան, ով այդ ժամանակ 20 տարեկան էր և 283 օրական էր, ԱՕ-ի եզրափակչում պարտության մատնեց սերբ թենիսիստուհի Աննա Իվանովիչին (20 տարեկան և 82 օրական):