Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցելու են Սոֆիա Կենինը և Գարբինե Մուգուրուզան։
Կենինը համաշխարհային դասակարգման աղյուսակում 15-րդն է, Մուգուրուզան՝ 32-րդը։ Սա առաջին դեպքն է 1979 թվականի հետո, երբ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում վարկանիշային աղյուսակի թոփ-10 ներկայացուցիչներից ոչ մեկը չկա։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Սոֆիա Կենինը երկու սեթում հաղթել է Էշլի Բարտիին, իսկ Գարբինե Մուգուրուզան՝ Սիմոնա Հալեպին։