45-ամյա գերմանացի մասնագետ Դանիել Ֆարկեն, որը գլխավորում էր «Նորվիչ Սիթին», պաշտոնանկ է արվել: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Բացի Ֆարկեից, ակումբից հեռացել են նաև նրա մարզչական շտաբի անդամները՝ Էդի Ռիմերը, Քրիս Դոմոգալան և Քրիստոֆեր Ջոնը:
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Նորվիչը» հյուրընկալվելիս հաղթեց «Բրենտֆորդին» (2-1), ինչն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում թիմի առաջին հաղթանակն էր:
Ֆարկեն 2017 թվականին է գլխավորել «Նորվիչը»:Գերմանացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականը: Մասնագետը երկու անգամ «Նորվիչին» Չեմպիոնշիփից դուրս է բերել Անգլիայի Պրեմիեր-լիգա:
«Նորվիչը» 11 խաղից հետո 5 միավոր են վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականն են զբաղեցնում: