Երեկ՝ փետրվարի 16-ին, կայացել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.
- «Ֆուլհեմ» – «Սաութհեմփթոն»
- «Պորտ Վեյլ» / «Բրիստոլ Սիթի» – «Սանդերլենդ»
- «Նյուքասլ» – «Մանչեսթեր Սիթի»
- «Լիդս» – «Նորվիչ»
- «Մանսֆիլդ Թաուն» – «Արսենալ»
- «Վուլվերհեմփթոն» – «Լիվերպուլ»
- «Ռեքսհեմ» – «Չելսի»
- «Վեստ Հեմ» – «Մաքլսֆիլդ» / «Բրենտֆորդ»
Հանդիպումները նախատեսված են մարտի 7-ին և 8-ին։
Հիշեցնենք, որ գավաթի գործող չեմպիոնը՝ «Քրիստալ Փելասը», լքել է պայքարը դեռևս երրորդ փուլում՝ սենսացիոն պարտություն կրելով Անգլիայի 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Մաքլսֆիլդից»։



























































