Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիդսը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Նորվիչի» նկատմամբ:
Կիրակի օրը կայացած դիմակայությունում տանտերերը մրցակցին ջախջախեցին 3:0 հաշվով: Հանդիպման ընթացքում դիպուկ հարվածներով աչքի ընկան Շոն Լոնգստաֆը, Գաբրիել Գուդմունդսոնը և Յոել Պիրուն:
Մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև «Սաութհեմփթոնն» ու «Պորտ Վեյլը», որոնք միևնույն՝ 1:0 հաշվով, առավելության են հասել համապատասխանաբար «Ֆուլհեմի» և «Սանդերլենդի» նկատմամբ:
Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի զույգերը հայտնի կդառնան վիճակահանության արդյունքում:
Տեսանյութ` ԱՅՍՏԵՂ




























































