Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում 5:2 հաշվով հաղթեց «Ունիոնին»:
Մյունխենյան թիմի կազմում աչքի ընկան Կոմանը, Մյուլլերն ու Սանեն, երկու գոլ էլ խփեց Լեվանդովսկին:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Բորուսիան Դորտմունդում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Քյոլնի» դարպասը: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ազարն ու Տիգգեսը: