Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել էր Բեռլինի «Հերտային»:
Տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով: Առաջին խաղակեսում գոլերը խփեցին Ռուդին ու Կրամարիչը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր հանդիպմանը:
«Հերտան» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով: 76-րդ րոպեին հեռացվեց Բոյատան:
Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» 14 միավորով 7-րդն է, իսկ «Հերտան» 12 միավորով 11-րդ տեղում է: