«Բարսելոնան» այլևս հետաքրքրված չէ հարձակվող Լյուկ Դե Յոնգի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը մտադիր է հունվարին ազատվել 31-ամյա ֆուտբոլիստից։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի խնդրանքով հոլանդացուն վարձակալել էին «Սևիլիայից» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, իսկ մարզչի հեռացումից հետո թիմում խաղացողի հետ այլևս հույսեր չեն կապում։
Դե Յոնգը «Բարսայի» կազմում անցկացրած 9 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։
























































