«Բարսելոնան» համաձայնության է եկել «Ալ-Սադդի» մարզիչ Չավիի հետ՝ կատալոնական ակումբը գլխավորելու վերաբերյալ։
«Բարսելոնան» քաթարական ակումբի հետ համաձայնեցնում է մասնագետի պայմանագրի խզումը։ «Բարսայի» նախկին խաղացողի պայմանագրում առկա հրաժարագինը նշված է 1 մլն եվրո։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ Չավիի հետ «Բարսելոնա» կտեղափոխվեն «Ալ-Սադդում» նրա հետ աշխատող մարզչական շտաբի անդամները՝ Չավիի եղբայր Օսկարը, օգնական Սերխիո Ալեգրեն ու ֆիզպատրաստության մարզիչ Իվան Տոռեսը։
«Բարսելոնայում» Չավիին իդեալական մարզիչ են համար նոր նախագծի մեկնարկի համար։
























































