Իսպանացի դարպասապահ Կեպա Առիսաբալագան չի պատրաստվում հեռանալ «Չելսիից»։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Նշվում է, որ դարպասապահը վերջերս իրեն լավ է դրսևորում ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նույնպես գոհ է իսպանացու կատարած աշխատանքից։
Նշվում է, որ Կեպան հետագայում ևս կփորձի վերադառնալ «Չելսիի» հիմնական կազմ։ Այդ տեղի համար նա ստիպված կլինի մրցակցել Էդուարդ Մենդիի հետ։
























































