VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-1 հաշվով։
Խաղի տեմպը ողջ ընթացքում այնքան էլ բարձր չէր և առաջին կեսում գոլեր այդպես էլ չգրանցվեցին։
Երկրորդ կեսում հանդիպման հաշիվը բացվեց միայն 85-րդ րոպեին․ հյուրերի կազմում Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս խաղից հետո «Փյունիկը» 18 միավորով մնաց 3-րդ տեղում, իսկ ԲԿՄԱ-ն 3 միավորով վերջինն է։