«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մեկնաբանել է «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի խոսքերը, ով նշել էր, որ «կարմիր սատանաներին» ավելի լավ մարզիչ է պետք (մանրամասներն՝ այստեղ):
«Ես ունեմ իմ արժեքները, իմ մարզչական ոճը: Ես հավատում եմ ինքս ինձ, և քանի դեռ ակումբը հավատում է ինձ, ես համոզված եմ, որ Ջեյմի Կարագերի կարծիքը ոչինչ չի փոխի», — Սուլշերի խոսքերն է մեջբերում է լրագրող Շառլոտա Դունկերը իր Twitter-ում:
Ութ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում վեցերորդն է:
Չեմպիոնների լիգայում երկու տուրից հետո մանկունիանցիները F խմբում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը:
























































