«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել, որ տիտղոսներ նվաճելու համար «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է փոխել մարզիչներին:
«Ո՞րն է Սուլշերի ոճը: Ի՞նչ է նա անում։ Ես անընդհատ լսում եմ, որ Սուլշերը խոսում է «Մանչեսթեր Յունայթեդի» անցյալի, հակագրոհների, հիանալի գոլերի մասին: Նա այդ պատմության մի մասն էր: Ի՞նչ է անում Սուլշերը այժմ: Ո՞րն է նրա գաղափարախոսությունը: Ես ծրագիր չեմ տեսնում:
Սուլշերը իսկապես լավ աշխատանք կատարեց որպես «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ: Նա աշխատանքի է անցել Նորվեգիայում և մեկ տարի Քարդիֆում փորձ հավաքելուց հետո:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Սուլշերը չի հաղթի Պրեմիեր լիգան կամ Չեմպիոնների լիգան: Նա Կլոպի, Տուխելի կամ Գվարդիոլայի մակարդակի մարզիչ չէ, ովքեր ունեն երկար տարիների փորձ և բազմաթիվ տիտղոսներ: Օլեն այդ փորձը չունի:
«Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի միայն Անգլիայի գավաթը կամ Եվրոպա լիգան, և նույնիսկ եթե դա տեղի ունենա, նրանց, միևնույն է, պետք է նոր մարզիչ: Սա քննադատություն չէ Օլեի հասցեին, բայց «Մանչեսթեր Յունայթեդին» անհրաժեշտ է մարզիչ, որը կարող է մրցել առաջնության մյուս մարզիչների հետ:
Ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» յուրաքանչյուր երկրպագու, այնպես էլ Սուլշերը հասկանում է, որ նա չի դասվում Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչների շարքին», — մեջբերում է Կարագերին Sky Sports-ը:
























































