Հոկտեմբերի 14-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցան 2022 թվականի Աշխարհի առաջնության հյուսիսամերիկյան ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպումները։ ԱՄՆ-ի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Կոստա Ռիկային: Հանդիպումն ավարտվեց ԱՄՆ հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 1-ին րոպեին․ գոլի հեղինակ դարձավ կոստառիկացիների պաշտպան Կեյշեր Ֆուլերը: Ամերիկացիները հավասարեցրեցին հաշիվը Սերջինո Դեստի հարվածից հետո: Կոստա Ռիկայի դարպասապահ Լեոնել Մորեյրան ԱՄՆ հավաքականին հաղթանակ բերեց՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:
Մյուս խաղում Կանադային հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Պանամային։ Կանադացիների կազմում մեկական գոլով աչքի ընկան Ալֆոնսո Դեյվիսն ու Ջոնաթան Դեյվիդը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Բուչանանը, իսկ ևս մեկ գնդակ պանամացիների ֆուտբոլիստ Մուրիլյոն ուղարկեց սեփական դարպասը։
Հոնդուրաս-Ճամայկա և Սալվադոր-Մեքսիկա հանդիպումներում գրանցվեց միևնույն՝ 0-2 հաշիվը։ Մեքսիկացիների կազմում աչքի ընկան Մորենոն և Խիմենեսը (11մ)։
Մրցաշարային աղյուսակ
1․ Մեքսիկա — 14 միավոր
2․ ԱՄՆ — 11
3․ Կանադա — 10
4․ Պանամա — 8
5․ Կոստա Ռիկա — 6
6․ Ճամայկա — 5
7․ Սալվադոր — 5
8․ Հոնդուրաս — 3