Հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ գրասենյակում, ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի ղեկավարությամբ, կայացել է ժողով-հանդիպում՝ նվիրված Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը:
«Ժողովին մասնակցում էին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի եւ Առաջին խմբի ակումբների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՊՖԼ-ի հարցերով զբաղվող ՀՖՖ աշխատակիցներ։
Հանդիպման սկզբում Ա․ Ազարյանը ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքները, այնուհետեւ ծավալվեց երկարատև քննարկում ՀՊՖԼ-ի ստեղծման հետ կապված հարցերի շուրջ։
Մասնակիցների միաձայն համաձայնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը հաջորդ նիստին կներկայացնի իր առաջարկները լիգայի կազմաիրավական կառուցվածքի վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՀՊՖԼ-ի ստեղծմանը վերաբերող հաջորդ ժողովը նախատեսվում է անցկացնել ս․թ․ նոյեմբերին։