«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն հայտնվել է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, անձամբ Ինսինյեն ցանկանում է մնալ նեապոլիտական ակումբում: Ըստ աղբյուրի` Ինսինյեն պատրաստ է տեղափոխությանը` միայն աշխատավարձի բարձրացման պայմանով:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում մասնակցել է ութ հանդիպման` դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: