«Ռեալ Սոսյեդադի» վինգեր Ադնան Յանուզայը շահավետ պայմանագրի առաջարկ կստանա։ 27-ամյա ֆուտբոլիստն այս ամառ կդառնա ազատ գործակալ:
Իսպանական ակումբը նույնպես կցանկանար պահել խաղացող, սակայն իտալական Նապոլին ավելի շահավետ առաջարկ է պատրաստել նրա համար։
«Նապոլին» դիտարկում է Յանուզային՝ որպես Լորենցո Ինսինյեի անմիջական փոխարինողի, որն ամռանը կհեռանա թիմից։