«Ռեալ Սոսյեդադի» եզրային հարձակվող Ադնան Յանուզայը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Իտալիայում: Այս մասին հայտնում է todofichajes.com–ը։
Ֆուտբոլիստը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն մրցաշրջանի ավարտից հետո: Բելգիացին պետք է փոխարինի Լորենցո Ինսինյեին, ով հեռանում է թիմից։
Յանուզայը «Նապոլի» կտեղափոխվի անվճար, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը։
Ըստ շրջանառվող լուրերի՝ խաղացողը երեք տարվա պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ։