«Նապոլին» դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ նեապոլյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել 28-ամյա հարձակողի հետ՝ որպես փոխարինող Լորենցո Ինսինյեին, ով ամռանը կտեղափոխվի Տորոնտո։
Նշվում է, որ «Բարսան» բաց է Դեպայի վաճառքի համար, չնայած նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: