«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն կարող է տեղափոխվել Կանադա։ Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է պայմանագիր կնքել «Տորոնտոյի» հետ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը մոտ 48 միլիոն եվրո է։
Ինսինյեի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը։
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ հարձակվողը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի ակումբ: