Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» 672 օր անց առաջին հաղթանակը տոնեց ՉԼ-ի խաղարկությունում:
ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում ռուսական ակումբը 4-0 հաշվով հաղթեց «Մալմյոյին»: Վերջին հաղթանակը «Զենիթը» տարել էր 2019 թ-ի նոյեմբերի 27-ին՝ 2-0 հաշվով պարտության մատնելով «Լիոնին»:
Առանց հաղթանակների շարքը բաղկացած էր 8 խաղից: