«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է ՉԼ խմբային փուլում «Բարսելոնայի»՝ «Բենֆիկայից» կրած 0-3 հաշվով պարտության մասին։
«Այո, դիտել եմ այդ խաղը։ Ակնհայտ է, որ ինձ համար ցավալի է իմ նախկին թիմակիցներին գլխիկոր տեսնելը։
«Բարսելոնան» դժվարին իրավիճակում է։ Ինձ դա դուր չի գալիս, որովհետև զգացմունքներ ունեմ ինչպես այդ ակումբի, այնպես էլ «Լիվերպուլի» հանդեպ»,- ուրուգվայցու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
























































