«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է todofichajes.com–ը։
33-ամյա խաղացողին հավակնում է «Ռեալ Սոսյեդադը»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: Մատայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո:
Գործարքը կարող է կայանալ արդեն հունվարին, քանի որ իսպանացին դժգոհ է իր թիմում ստացած խաղաժամանակից: