VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արարատը» ընդունել էր «Փյունիկին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Խոսե Էնրիկե Կառաբալոն՝ առաջ մղելով հյուրերին։ Դրանից հետո թեև առջևում մեկ խաղակեսից շատ ավելին կար, բայց տանտերերը չկարողացան պատասխան գնդակը խփել, իսկ «Փյունիկը» առավելությունը չկրկնապատկեց։
Այս խաղից հետո «Փյունիկը» վաստակած 14 միավորով հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Սևանին», իսկ «Արարատը» 18 միավորով 2-րդ տեղում է։