Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրում «Լացիոն» հաղթել է «Ռոմային»: Հանդիպումը կայացել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվել 3-2 հաշվով:
10-րդ րոպեին «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը խփել է առաջին գոլը: 9 րոպե անց Ջոնաթան Ռոդրիգեսը կրկնապատկել է «Լացիոյի» առավելությունը:
41-րդ րոպեին Ռոջեր Իբանյեսը մեկ գնդակ ետ է բերել: Երկրորդ կեսում Դյավան Անդերսոնը խփել է «Լացիոյի» երրորդ գնդակը: Իսկ հետո Վերետուն նորից կրճատել է հաշվի տարբերությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Լացիոն» 11 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Ռոման» 12 միավորով 4-րդ տեղում է: