«Բավարիան» հաղթել է «Գրոյտերին» Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում (3-1):
Մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամբողջ 90 րոպե է անցկացրել խաղադաշտում, սակայն չի կարողացել աչքի ընկնել խփած գնդակով:
Այս կերպ, ընդհատվել է լեհ հարձակվողի 19-խաղյա գոլային շարքը, որոնցից 15-ը՝ Բունդեսլիգայում:
Վերջին անգամ Լևանդովսկին խաղադաշտից առանց գոլ խփելու հեռացել էր այս տարվա փետրվարի 11-ին: