«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Ա Սերիայի 5-րդ տուրում 11-մետրանոցից կատարած հարվածով գրավել է «Տորինոյի» դարպասը (1-1):
31-ամյա հարձակվողն Իտալիայի առաջնության մեկնարկային 5 տուրում դարձել է 6 գոլի հեիղնակ՝ ներառյալ «Սպեցիայի» հետ խաղում գրանցած հեթ-տրիկը (6-1):
Իմոբիլեն ռմբարկուների ցանկի առաջատարն է՝ Էդին Ջեկոյին («Ինտեր») և Ժոաո Պեդրոյին («Կալյարի») գերազանցելով 2 գոլով: