Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Սևանին»: Մրցաշարային աղյուսակում միմյանց հարևան այս թիմերի խաղում այդպես էլ դարպասի գրավում չի արձանագրվել ու խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:
Թիմերը մեկական միավոր են վաստակել. այս խաղից հետո «Սևանն» իր միավորների թիվը հասցրել է 14-ի ու ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Փյունիկը» 11 միավորով 4-րդ տեղում է:
Հիշեցնենք՝ 7-րդ տուրի՝ ավելի վաղ կայացած խաղերում «Արարատը» հաղթել էր ԲԿՄԱ-ին (2-0), «Նոան»՝ «Վանին» (2-1), «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել «Ուրարտուի» նկատմամբ (3-0), իսկ «Ալաշկերտն» ու «Նորավանքը» գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել: