«Բարսելոնայի» և «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Պաուլինյոն հեռացավ սաուդյան «Ալ Ահլի» թիմից՝ պայմանագիր կնքելուց երկու ամիս անց:
33-ամյա բրազիլացին «Ալ-Ահլիին» է միացել հուլիսի 22-ին, սակայն փոխադարձ համաձայնությամբ չեղյալ հայտարարեց նրա պայմանագիրը և այժմ ազատ գործակալի կարգավիճակում է: Նա հասցրել է թիմի կազմում մասնակցել չորս հանդիպման և խփել է երկու գոլ:
Արաբական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պայմանագիրը չեղյալ հայտարարելը պատճառաբանելով «արտասովոր հանգամանքներով»:
Ավելացնենք, որ ի սկզբանե Պաուլինյոյի պայմանագիրը «Ալ Ահլիի» հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը: