Բրազիլացի ֆուտբոլիստ Պաուլինյոն ասել է, որ պատրաստ է վերադառնալ «Բարսելոնա»:
«Ես շատ լավ գիտեմ «Բարսելոնան»: Ես հիանալի ժամանակաշրջան եմ անցկացրել այս ակումբում, մենք նվաճեցինք Լա Լիգան և Իսպանիայի գավաթը:
Եթե ես կրկին հնարավորություն ունենամ, ես ուրախ կլինեմ վերադառնալ թիմ: Փողերը կամ պայմանագրի ժամկետը խնդիր չէ , երբ քո անունը «Բարսելոնա» է», — մեջբերում է Պաուլինյոյին Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Պաուլինյոն «Բարսելոնայում» խաղացել է 2017-ից 2019 թվականներին: