«Բարսելոնան» և կիսապաշտպան Պեդրիի ներկայացուցիչները մտադիր են բանակցություններ սկսել ֆուտբոլիստի պայմանագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Հաղորդվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը մեծ ցանկություն ունի նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ:
Նշվում է, որ «Բարսան» հնարավորություն ունի Պեդրիի գործող պայմանագիրը երկարաձգել եւս երկու տարով, սակայն ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ `բարելավված պայմաններով: