Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 1-ին տուր
F խումբ
«Վիլյառեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատալանտայի» հետ: 6-րդ րոպեին Ֆլորելն առաջ մղեց իտալական թիմին: Առաջին կեսի վերջնամասում Տրիգերոսը հավասարեցեց հաշիվը, իսկ 73-ին Դանջուման առաջ մղեց տանտերերին: 83-րդ րոպեին Գոսենսը հաշիվը դարձրեց 2:2:
Խմբի մյուս խաղում ՄՅՈՒ-ն արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվել էր «Յանգ Բոյզին»: