Լոնդոնի «Չելսիի» և Սենեգալի հավաքականի նախկին հարձակվող Դեմբա Բան ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:
Այս մասին 36-ամյա նախկին խաղացողը հայտնել է իր սոցիալական կայքերի միջոցով:
«Չելսիի» կազմում Բան անցկացրել է երկու մրցաշրջան` 2012/13 մրցաշրջանում նվաճելով Եվրոպա Լիգայի գավաթը:
Բացի «Չելսիից» Դեմբա Բան հանդես է եկել նաև «Հոֆենհայմում», «Վեսթ Հեմում», «Նյուքասլում», «Շանհայ Շենհուայում» և մի շարք այլ ակումբներում:
























































