«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան արձագանքել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «կարմիր սատանաների» կազմ վերադառնալու մասին։
«Կրիշտիանու՛, դու վերադարձրիր մրցակիցների վախն ու հարգանքը, որոնք խաղալու են մեզ հետ»,- գրել է Էվրան Ռոնալդուի ինստագրամյան հրապարակման մեկնաբանությունում։
Ռոնալդուն ՄՅՈՒ վերադառնալու առաջին իսկ խաղում դուբլի հեղինակ էր դարձել։
























































