Մադրիդի «Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Ինտերի» հետ հանդիպման համար:
Առաջիկա հանդիպմանը մադրիդյան ակումբին չեն օգնի Գարեթ Բեյլը, Ֆերլան Մենդին, Մարսելոն, Տոնի Կրոսը և Դանի Սեբալյոսը: Թիմի նորեկ Դավիթ Ալաբան ընդգրկված է ցուցակում:
«Ինտեր»-«Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին՝ Միլանում: