Հուլիսի 10-ի գիշերը (Երևանի ժամանակով) աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի ժաղում Արգենտինան հաղթեց Բոլիվիային 3-0 հաշվով:
Արգենտինայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին:
Մեսսիի համար դա 77-րդ, 78-րդ և 79-րդ գոլերն են Արգենտինայի հավաքականում:
Այսպիսով, նա գերազանցեց Պելեի ռեկորդը (77 գոլ)` հարավամերիկյան հավաքականների կազմում գոլերի քանակով: