2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Դանիան հաղթեց Իսրայելին (5-0):
Դանիացիները վեց խաղում տարել են վեց հաղթանակ ընդհանուր՝ 22:0 հաշվով եւ 18 միավորով գլխավորում են իրենց ընտրական խումբը: Երկրորդ տեղում Շոտլանդիան է (11 միավոր), երրորդում ՝ Իսրայելը (10 միավոր):
Բացի այդ, Դանիայի հավաքականը միակն է այս ընտրական փուլում, որ ոչ մի գոլ բաց չի թողել։
Հաջորդ տուրում Դանիայի հավաքականը հոկտեմբերի 9-ին խաղալու է Մոլդովայի ընտրանու հետ: