Նոր ուսումնական տարվա մեկնարկին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բացվեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անկյունը: Կենտրոնական մուտքի պատերից մեկն ամբողջությամբ ստացավ ակումբի գույները: Այնտեղ ներկայացված են թիմի պատմությունը, նվաճումները, ինչպես նաև առաջիկա բոլոր իրադարձությունները: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Այս քայլով սկիզբ դրվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համագործակցությանը: Հարևանությամբ գտնվող հաստատությունները նախատեսում են լայնածավալ համագործակցություն: «Մխիթար Սեբաստացի» կրհահամալիրում սովորում են 2000-ից ավելի աշակերտներ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում մարզվում են 1000-ից ավելի պատանիներ: Առաջիկայում կմշակվեն սպորտային և կրթական ծրարգեր:
Միջոցառման ժամանակ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ բարեկամանալը շատ կարևոր իրադարձություն է կրթահամալիրի համար:
Մինչև այդ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցն այցելել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ծանոթացել հաստատության աշխատաքին և շատ տպավորվել:
Իր հերթին, «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը նշեց, որ այս համագործակցությունից սպասելիքները շատ են, և որ այն կնպաստի երիտասարդ սերնդի դաստիարակությանն ու բարօրությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Լուսանկարները՝ «Ուրարտու» ՖԱ-ի