Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվեց Ուկրաինայի ընտրանուն ու վաստակեց 1 միավոր՝ 1-1: Հյուրերի կազմում պատասխան գնդակը խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը:
Վերջին անգամ Մարսիալը գոլի հեղինակ էր դարձել փետրվարին՝ գրավելով «Սաութհեմփթոնի» դարպասը: Հավաքականի կազմում Մարսիալը վերջին անգամ գոլի հեղինակ էր դարձել 2016 թ-ին՝ ընկերական խաղի շրջանակում գրավելով Իտալիայի դարպասը: