«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը շուտով կարող է հեռանալ թիմից։ Ջեյդոնի Սանչոյի հետ պայմանագիր կնքելուց հետո ակումբը պետք է արագ թեթևացնի աշխատավարձերի հետ կապված ծանրաբեռնվածությունն ու վերադարձնի գումարի մի մասը, որը ծախսել է բրիտանացուն գնելու համար։
Daily Star-ը գրում է, որ արդեն կա ակումբ, որը հետաքրքրված է Մարսիալի ծառայություններով։ Հարձակվողին կարող է ձեռք բերել «Տոտենհեմը», սակայն նույնիսկ եթե լոնդոնցիները Անտոնիի համար 58 մկն եվրո վճարեն, որը պահանջում է ՄՅՈՒ-ն, ապա հարձակվողի՝ շաբաթական 290 հազար եվրո աշխատավարձը լուրջ խոչընդոտ կհանդիսանա։
Ավելի վաղ հաղորդվում էր ,որ «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի գնել պաշտպան Ռաֆայել Վարանին «Ռեալից»։