Երևանի «Ուրարտուն» այսօր` հունվարի 24-ին, ընկերական հանդիպում է անցկացրել սեփական մարզաբազայում`մրցելով ռուսական «Արմավիրի» հետ: Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի`նվազագույն հաշվով պարտությամբ:
Հանդիպման միակ գնդակը խաղի 68-րդ րոպեին ռուսական թիմի կազմում հեղինակել է Օլեգ Պոլյակովը:
«Արմավիրը» հայաստանյան հավաքի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի երեքշաբթի` հունվարի 28-ին, մրցելով Չարենցավանի «Վանի» հետ: